ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Perfume»

Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գոյ թատրոնում տեղի ունեցավ Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի հիման վրա բեմադրված «Perfume» ներկայացման առաջնախաղը։ Ինչով է այս ծավալուն վեպը գրավել  Արինա Արարտյանին, բեմադրիչը հարցազրույցներից մեկում նշել է՝ եթե վերլուծենք, կտեսնենք, որ այս երկրագունդը սիրո մեծ պակաս ունի։ Գրենույն էլ, դեռ ծնված օրից, սիրված լինելու բանաձևի փնտրտուքի մեջ էր։ Շատ նմանություններ կան այսօրվա հետ. գլխավոր պատճառներից մեկը հենց դա էր։ 

«Perfume» ներկայացում

Բեմադրիչ Արթուր Սահակյանն ասում է՝ թատրոնում դեռ չլուծված բազում խնդիրներ կան, որոնք խոչնդոտում են բնականոն աշխատանքին, բայց դրանք երբեք չեն խանգարի նրանց ստեղծագործել։ Այս ամիսների ընթացքում հասցրել են հանդիսատեսի դատին հանձնել մի քանի ներկայացում՝ «Ոճրագործ մտավորականը», «Գարեգին Նժդեհ. իրական առասպել», «Քեֆս լավ ա՜», «Հավերժի Ճամփորդ», «Ferume»։ 

«Perfume» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Պատրիկ Զյուսքենդի և «Օծանելիք» բեմադրության մասին. ով է մարմնավորում գլխավոր հերոսին, դժվար է արդյոք  նման կերպար խաղալը, ինչով է տարբերվում թատրոնի մյուս ներկայացումներից և ոչ միայն։

«Perfume» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button