ԹատրON

ԹատրON | Պրեմիերա․«Խոսիր ինձ հետ» Վանաձորի պետական դրամատիկական թատրոն 

Բեմադրիչ Վահե Շահվերդյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Ես միշտ եղել եմ թատրոնի մարդ, և օրվա 24 ժամն ինձ չի բավարարել: Կապ չունի՝ որտեղ եմ աշխատել՝ Երևանում, թե Վանաձորում: Թատրոնը շատ բարդ օրգանիզմ է, և որպեսզի կարողանաս այդ օրգանիզմում ոչ թե ղեկավար լինել, այլ ստեղծող, մեծ ջանք պիտի ներդնես»։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Վանաձորի դրամատիկական թատրոնում լռություն էր։ Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը հիշում է՝ նրա կորուստն անսպասելի էր։ Մի տեսակ ցավեցնող տխրություն է մնացել, բայց որքան էլ հարվածը անսպասելի էր, թատրոնը շարունակում է ստեղծագործել։

«Խոսիր ինձ հետ» ներկայացում

Օրեր առաջ թատրոնում տեղի ունեցավ «Խոսիր ինձ հետ» ներկայացման առաջնախաղը։ Բեմադրությունը Ալյոնա Ջավուկցյանի դիպլոմային աշխատանքն է։ Երիտասարդ ռեժիսորը պատմում է՝ նպատակ ունեներ գտնել այնպիսի գործ, որը չի բեմադրվել Հայաստանում։ Պատահաբար հանդիպել է ճապոնացի գրող  Բեցույակու Մինորուի «Հարյուր իեն թեյավճար» ստեղծագործությանը: Մի քանի անգամ կարդալու ցանկություն է ունեցել` հասկացել է՝ դա այն է, ինչ իրեն պետք է։ Պիեսն առաջին անգամ է թարգմանվել հայերեն։

Մարիամ Ղևոնդյան

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ Վանաձորի դրամատիկական թատրոնի և բեմադրության մասին, ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ խաղացանկային ներկայացում, ինչու ռեժիսորը ընտրեց ճապոնական գրականություն, ինչ փոփոխությունների ենթարկեց ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։  

Արման Սաքանյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button