ԹատրON

ԹատրON | «Լարովի նարինջ»

Մի անգամ կինոգետ Սուրեն Հասմիկյանը դասի ժամանակ ասաց՝ կան ֆիլմեր, որոնք պարտադիր պետք է դիտել՝ ինքդ քեզ հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար։ Իհարկե, այդ ցանկը բավական երկար էր, բայց ես առանձնացրի մի քանիսը՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը», Ինգմար Բերգմանի «Մորու բացատը», Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջը»։ Վերջերս գնացի Տիկնիկային թատրոն՝ դիտելու Հրաչյա Գյումբալյանի բեմադրությամբ «Լարովի նարինջ» ներկայացումը։ Ուրախ եմ, որ հիասթափված դուրս չեկա թատրոնից։

«Լարովի Նարինջ» ներկայացում

Վերջին տարիներին հաճախ կարող եք տեսնել` ուսանողներն իրենց դիպլոմային աշխատանքները խաղում են ոչ թե ուսանողական, այլ պետական թատրոններում։ «Լարովի նարինջը» պետք է լիներ միայն դիպլոմային աշխատանք, բայց Ռուբեն Բաբայանը որոշեց՝ սա պետք է լինի թատրոնի խաղացանկում։

«Լարովի նարինջ» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Լարովի նարինջ» ներկայացման մասին։ Ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ թատրոնի խաղացանկային ներկայացում, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։

«Լարովի նարինջ» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button