ՌադիոԹատրON

ԹատրON | «Չուչել»

Ռուս գրող Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակ» վիպակը որոշեց գրել այն ժամանակ, երբ քույրը պատմեց, որ դպրոցում աղջկան նեղացրել ու դավաճան են անվանել։ Մեկ տարի առաջ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում վիպակի հիման վրա բեմադրվեց «Չուչել» ներկայացումը։

«Չուչել» ներկայացում

Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը պատմում է՝ ամիսներ շարունակ փնտրել է, թե ինչ գործ բեմադրի, ի վերջո ընտրությունը կանգ է առել Ժելեզնիկովի «Խրտվիլակը» գործի վրա։ Դերասանուհի Էմմա Մանուկյանը պիեսի համահեղինակն է։ Երբեք գրելու փորձ չի ունեցել ու չի մտածել, որ գրելն այդքան հաճելի գործ է։ 

Լևոն Հախվերդյան

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Չուչել» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել, արդյոք դերասանները դեռահաս տարիքում ենթարկվել են բուլլինգի և ոչ միայն։

«Չուչել» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button