ԹատրON

ԹատրON | «Սերը» Տանիքում

Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի։ Դե ուրեմն եկեք սկսենք թատրոնով ու սերով: Այո, ճիշտ լսեցիք, Սերով։ 

Թատրոն Տանիքի նոր ներկայացումն ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենաբարդ զգացմունքի մասին է։  «Սեր» ներկայացումը պատմում է 90-ականներին հանդիպած ու սիրահարված զույգի մասին։ Պիեսի հեղինակ և ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը որոշեց  «Սերը» բարձրացնել տանիք և հանդիսատեսին տեղափոխել մութ ու ցուրտ տարիներ։

«Սեր» ներկայացում

Տանիքի միջավայրը հետաքրքիր ու յուրահատուկ է` ներկայացում բեմադրելու համար։ Թատրոնի հիմնադիր Մխիթար Դանիելյանն ասում է` ներկայացումն արդեն խաղացել էին այլ թատրոնում, և պետք էր առանձնահատուկ բան գտնեին, որպեսզի «Սերը» դառնար տանիքի ներկայացում:

Ռոզի Ավետիսովա

Դերասանները որոշեցին օգտագործել նաեւ բաց պատշգամբը: Դրսի տեսարաններն այնտեղ են խաղում, ապա մտնում են ներս: Նրանք էլ նշում են յուրահատուկ է պատշգամբում խաղալը. Դու դրսում ես, մութ է և չես տեսնում հանդիսատեսին։  

Սուրեն Սաֆարյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button