ՌադիոԹատրON

ԹատրON | Ձգողականություն․Համաշխարհային պրեմիերա

Բալետի հայրենիքն Իտալիան է. իտալերեն «ballo» բառը նշանակում է պար։ Սակայն արվեստի այս տեսակը սկսեց զարգանալ Ֆրանսիայում Լյուդովկոս 14-րդ թագավորի օրոք.  նա պարի մեծ սիրահար էր։ «Թագուհու կատակերգական բալետ» ներկայացումը համարվում է առաջին բալետային բեմադրությունը։

Դեկտեմբերի 1ին և 2ին Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետային ներկայացման առաջնախաղը, ըստ Լևոն Շանթի Հին Աստվածներ դրամայի։ Ներկայացումը համաշխարհային պրեմիերա է, քանի որ այն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը  վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, իսկ բեմադրող բալետմայստերը՝ Արա Ասատուրյանը։

Լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակը Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։ 

Դե ինչ,  այս էպիզոդում կպատմեմ բալետի և նոր ներկայացման մասին։ Ինչու՞ Հին աստվածներ անունը փոխվեց և դարձավ Ձգողականություն, ինչու՞ է սա համարվում համաշխարհային պրեմիերա, ո՞ վ է կոմպոզիտորը և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button