ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագիրը դիմումներ կշարունակի ընդունել մինչև մայիսի 30-ը։ Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ արդեն 6-րդ անգամ է ծրագիրն իրականացվում։ Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգում են հնարավորություն տալով սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մասնագիտական հայրենադարձությանը, Հայաստան ներմուծել տեխնոլոգիական նոր սրտարտափ էկոհամակարգեր, այսպիսով որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա։ Կարող են ներկայացվել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայ է: Կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը և նախքան ծրագրին դիմելը կազմավորված թիմ ունենալը։
մեկ րոպեից էլ քիչ



