Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Բերտա Մարտիրոսյան

Յուրաքանչյուր մարդ բնության հետ իր կապը յուրովի է ստեղծում, մեկը սարեր է մագլցում, մյուսը՝ բնության գրկում հանգստանում, իսկ ահա Բերտա Մարտիրոսյանը նախընտրել է լուսանկարչության «լեզվով» պատմել բնության գեղեցիկ տեսարանների և անփոխարինելի բնակիչների մասին։ Ասում է՝ միշտ սիրել ու հետաքրքրվել է կենդանական աշխարհով և, երբ տարիներ առաջ մասնակցեց թռչունների տեսակների որոշման դասընթացի, հետաքրքրությունն ավելի մեծացավ, սկսեց բնության մեջ թռչուների ու այլ կաթնասունների լուսանկարել։

Բերտան «որսում» է գեղեցիկ թռչունների, բայց ոչ թե հրացանով, այլ ֆոտոապարատով և որսն այն կադրերն են, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում։

Առաջին մասնագիտությամբ ինտերյեր դիզայներ է, սովորել է Ճարտարագիտական համալսարանում։ Գիտելիքները խորացնելու և ամրապնդելու նպատակով մեկ տարի առաջ ավարտել է Մանակավարժական համալսարանի կենսաբանության բաժինը։ Աշխատում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում, հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է կենսաբազմազանության հաշվառումներ։

«Նախապես կուտակած գիտելիքները շատ են օգնում, երբ գնում ես լուսանկարելու արդեն գիտես, թե որտեղ, ինչ տեսակի թռչուն կարող ես հանդիպել, երբ լսում ես դայլայլը սկսում ես մտածել, թե որ թռչունն է տարածքում։ Սա ավելի շատ կենսակերպ է, քան աշխատանք»։

Լուսանկարը՝ Բերտայի ֆեյսբուքյան էջից

Անտառ գնալիս իր հետ բացի սննդից ու առաջին օգնության պարագաներից վերցնում է նաև  ուլտրաձայնային սարք գիշատիչների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար։ Մեկ տարի առաջ նա ցանկանում էր արջ լուսանկարել, հաջողվեց, թիրախում հաջորդը հովազն է, թեև հավանականությունը, որ կհաջողվի այնքան էլ շատ չէ։

Լուսանկարը՝ Բերտայի ֆեյսբուքյան էջից

Այժմ Բերտան զբաղված է իր լուսանկարների գրքի ստեղծման աշխատանքներով է։ Այն լույս կտեսնի սեպտեմբերին, վաճառքում չի լինի, բայց հասանելի կլինի պետական և միջազգային կառույցներին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button