Բնության ռիթմը

Բնության ռիթմը. Նարինե Ճաղարյան

«Երեխաների հնարավորություններին թերահավատորեն երբեք պետք չէ մոտենալ, այդպես մեծահասակները խանգարում են նրանց հաղթահարել դժվարություններն ու նորանոր բարձուքներ նվաճել»,–ասում է «4 գագաթ» մանկապատանեկան ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանը և հավելում՝ հայրենի բնության գողտրիկ արահետներով քայլելը, լեռներ մագլցելը երեխաների մոտ ձևավորում են տոկունություն, սեր ու պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ։ Արագածի 4 գագաթներն է խորհրդանշում ակումբի «4 գագաթ» անվանումը։ Այն 2016 թվականին ստեղծել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայակական ֆեդերացիան՝ նպատակ ունենալով 7–ից 14 տարեկան երեխաներին սովորեցնել լեռնամագլցում, առաջին բուժօգնություն, արշավի ընթացքում վարքագծի կանոններ, որը ոչ թե կսահամանփակի, այլ սեփական անվտանգությունը կապահովի։

Լուսանկարը՝ ակումբի ֆեյսբուքյան էջից

Արաշվական ակտիվ կյանքին զուգահեռ Նարինեն զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, աշխատում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնում։ Պատմում է, որ քայլարշավների մասնակցել, սարեր բարձրանալ սկսել է տարիներ առաջ։ Առաջին վերելքը Արագածի հարավային գագաթն է եղել, այդ օրվանից է սերը լեռների ու դժվարություններ հաղաթահարելու հանդեպ արմատավորվել։ Հետո մեկ տարվա ընթացքում բարձրացել է տարածաշրջանի 5000 մետրից բարձր գագաթները՝ էլբրուս, Կազբեկ, Դամավանդ և իհարկե Արարատ։

Լուսանկարը՝ Նարինեի ֆեյսբուքյան էջից

Նարինեն հիշում է, որ երբ նոր էր ստեղծվել ակումբն ամսվա մեջ 2 անգամ էին արշավում, հիմա արդեն ամեն հանգստյան օր և տարվա բոլոր եղանակներին։ Վերջին 3 տարիներին էլ ընդլայնել են աշխարհագրությունը․ պատանիները սարեր են բարձրանում նաև Հայաստանից դուրս։ Ամենաերկար քայլարշավը 23 կմ է եղել, ամենաբարձրը՝ Արագածի հյուսիսիային գագաթը, Իրանի Սիահգոգ լեռը։ Արշավի գնալիս միակ բարդությունը ճանապարհի երկարությունը չէ, կան հարաբերական բարձրության, արահետների բացակայության, ճանապարհի դժվարանցանելիության խնդիրներ, բայց երեխաները հաղթահարում բարդությունները։

Մշակութային կթողներ այցելելություններն ու քայլարշավների համադրությունն ամենագեղեցիկն են, երբ երեխաները մոտ են լինում բնությանը, հետագայում երբեք չեն աղտոտում միջավայրը։ Նարինեն պատմում է, որ տարվա ընթացքում մի քանի անգամ աղբահավաք են կազմակերպում և, երբ մեծերը տեսնում են, ինչպես են երեխաները հավաքում իրենց թափաց աղբը զգաստանում են, իսկ ահա երեխաները զարմանում են, թե աղբն ինչպես է հայտնվել գետում կամ որևէ կիրճում։

Նա ցանկանում է, որ բոլոր երեխաները արշավների մասնակցելու հնարավորություն ունենան և այն դառնա ոչ թե ժամանց, այլ ձևավորված մշակույթ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button