IT շաբաթ

IT շաբաթ․ Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն

Հայաստանը Մարս մոլորակի երկրաբանական նմանակն է. ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։ Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։

Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին։ Առաքելությանը կմասնակցի 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից: 

Հայաստանի տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի հրաբխային մակերեսին, իսկ գտնվելու վայրը շատ հարմար է փորձերի համար։ Ավստրիական տիեզերական ֆորումի իրականացրած 14-րդ մոդելավորման ընթացքում կփորձարկվեն այն տեխնոլոգիաները, որոնք ապագայում կուղարկվեն դեպի Մարս հետազոտական առաքելություն նպատակով:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button