IT շաբաթ

IT շաբաթ․ «Արմաթ»–ը Ջավախքում խորացնում է արմատները

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներն ընդլայնում են սփռվածությունը Ջավախքում։ Հուլիսի 12-ին Նինոծմինդայում, հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան նոր «ԱրՄաթ»–ների բացման արարողությունները:
Արդեն 7 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ջավախեցի պատանիները սովորում են խաղերի ստեղծում, անիմացիա, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և այլն։

Ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: Իմ ռադիոյի ստուդիայում զրուցել ենք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի հետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button