ՖիլմON

ՖիլմON | Я ничего не хочу делать, 2022

Հարազատներիցս մեկը հաճախ է կրկնում, որ ոչինչ չանելը ծանր գործ է, ես էլ մտքումս ավելացնում՝ այո, բայց երբեմն էլ հաճելի։ Եթե հաշվեինք, թե քանի անգամ ենք մեր կյանքում ասել՝ ես ոչինչ չեմ ուզում անել, հաստատ մեծ թիվ կստացվեր, իսկ, եթե հաշվեինք, թե ասելուց հետո քանի անգամ իսկապես ոչինչ չենք արել, հաստատ փոքր թիվ կունենայինք, և դա մեր վախերի, որոշ պարտականությունների, ապրելու համար վաստակելու, հասարակության մեջ մեր դիրքը պահելու և էլի լիքը կարևոր բաների պատճառով կամ էլ շնորհիվ:

 Ժամանակակից աշխարհում սթրեսը, դեպրեսիան և այլ հոգեբանական խնդիրները գնալով ավելանում են, որովհետև գուցե պատասխանատվությունն է շատացել, կամ ապրելն է ինչ-որ տեղ դժվարացել, իսկ դորամաներից մեկի հերոսուհին մի ակնթարթում որոշում է ոչինչ չանել, չնայած դա հարաբերական ոչինչ չանել էր: Եթե փորձեմ աղջկա հոգեբանական նկարագրությունը տալ, կստացվի, որ նա ինտրովերտ էր, չափից դուրս ազնիվ, բարի սիրտ ուներ ու մտքով չէր անցկացնում, որ աշխատավայրում, օրինակ, գործընկերները կարող են իր զբաղեցրած պաշտոնն իրենցով անելու համար բազմատեսակ խարդախություններ անել իր մեջքի հետևում։  

 Բարձր վարձատրությամբ աշխատանք, հարազատ քաղաք․ աղջիկն ամեն ինչ թողնում է ու գնում  ինչ-որ մի հրաշալի գյուղ, ընթացքում պարզում է, որ ինքն ուղղակի գոյատևել է և որ հաճախ պետք է փոխել ճանապարհի ուղղությունը, հետ գնալ, թեքվել աջ ու ձախ, մի քիչ շրջադարձ կատարել, գուցե մեծ թափով առաջ գնալ, բայց շեղվել, թեկուզ չնչին, բայց շեղվել, որ ավելի խաղաղ ու հանգիստ կյանքով կարողանանք ապրել։ Գյուղը հրաշալի պատկերներ ունի, հրաշալի բնություն, մարդիկ լավն են, հետաքրիր, կարողացել են կոմֆորտ միջավայր ստեղծել։  Ափսոսանքով եմ ասում, որ միայն երկու սերիան կա հասանելի. ամպի չափ լավ սերիալ է, բայց հույս ունեմ, որ արագ-արագ կտեղադրեն նաև մյուսները:

Ցուցադրել ավելի
Back to top button