ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Երազ իմ երկիր». «AV» թատրոն-ստուդիա

Կան ստեղծագործողներ, որոնք կարևորում են Երևանից մշակութային ապակենտրոնացումն ու աշխատում են այդ ուղղությամբ։ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Վարդանյանը Եղվարդից է, իսկ այնտեղ երբեք թատրոն չի եղել։ Եղվարդի Մշակույթի տան տնօրեն Սաթիկ Հակոբյանը երբեմն հրավիրում է դերասանների և ներկայացումներ բեմադրում։ Հերթական ներկայացման համար Անին էլ հրավեր ստացավ։ Մի քանի ներկայացում խաղալուց հետո դերասանուհին որոշեց ծննդավայրում սեփական թատրոն-ստուդիա ունենալ։ Ամուսնու՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վիգեն Թադևոսյանի հետ վերանորոգեցին Մշակույթի տան կաթսայատունն ու սկսեցին ստեղծագործել։  

«Երազ իմ երկիր»

2022 թվականի հոկտեմբերին բացվեց «AV» թատրոն-ստուդիան։ Ամիսներ անց սաները խաղացին իրենց առաջին «Կախարդական երազ» ամանորյա ստվերային ներկայացումը։ Ժամանակի հետ հիմնադիրները հասկացան՝ բացի երեխաներից, Եղվարդի բնակիչների երեկոն էլ պետք է արվեստային դարձնել. առօրյա գործերից կտրվելու, հետաքրքիր ու ջերմ միջավայրում միմյանց հետ շփվելու լավագույն տարբերակներից մեկը թատրոն գնալն է։ Օրեր առաջ տեղի ունեցավ «Երազ իմ երկիր» բացօթյա ներկայացման առաջնախաղը։

«Երազ իմ երկիր»

Դե ինչ, այսօր կխոսեմ «AV» թատրոն-ստուդիայի և «Երազ իմ երկիր» բեմադրության մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմնադիրները, արդյո՞ք ստուդիայի սաները խաղում են ներկայացումներում, քանի բեմադրություն ունեն խաղացանկում և ոչ միայն։ 

«Երազ իմ երկիր»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button