ՖիլմON

ՖիլմON | The War with Grandpa. Եթե պատերազմել, ուրեմն միայն սենյակը վերադարձնելու համար

The War with Grandpa 2020 ‧ Comedy/Family ‧ 1h 38m

De Niro-ին ու Al Pacino-ին հաճախ են համեմատում, որովհետև կարծես՝ հավասար հնարավորություններ ունեցող դերասաններ են, իմ կարծիքով, բայց միշտ ընտրում եմ De Niro-ին, որովհետև մարդը մաֆիոզից մինչև կամակոր պապիկ կարողանում է այնպես փոխվել, որ սահմանագիծը հստակ է գծվում՝ BOLD տարբերակով:

De Niro-ն կնոջը կորցրած պապիկ է, ով ապրում է միայնակ ու տարիքին հատուկ կամակորության պատճառով չի տեղափոխվում աղջկա՝ Uma Thurman-ի տուն: Այնպես չէ, որ վատ է ապրում միայնակ, բայց տարիքային մի շարք խնդիրներ աղջկան «ստիպում են» հորը տանել իրենց տուն։ Ինչ-որ ձևով համոզում են, պապիկը համաձայնվում է ու, որպեսզի հարմար լինի աղջկա տանն ապրելը, որոշում են տղա թոռան սենյակը տալ նրան, իսկ տղային ուղարկել տանիք, որտեղ քիչ թե շատ նորմալ պայմաններ են ստեղծում ապրելու համար։

Թոռնիկն, իհարկե, ուրախ էր, որ պապիկը գալու է իրենց տանն ապրելու, բայց հասկանալով, որ կորցնում է իր հրաշալի սենյակը, սկսում է փոքր ինչ տրամադրություն փոխել։ Ֆիլմում հրաշալի ձևով է ներկայացված սերունդների բախումը։ Հոգեէմոցիոնալ շեշտադրումից մինչև հումորային զվարճալի իրավիճակներ, այո, De Niro-ն կարողանում է պատվով խաղթահարել այս դերը։

Պապիկը վերջապես տեղափոխվում է․․ու.. կռիվը գնաց: Տղա թոռնիկը, ի դեպ երեք թոռնիկ ուներ, երկու աղջիկ, մեկ տղա, չի համակերպվում իր սիրելի սենյակը կորցնելու մտքի հետ և որոշում է պապիկի հետ «պատերազմել»:

Սա երևի տղայի կյանքի առաջին պայքարն էր ունեցածը պաշտպանելու, ինքն իր տարածքը հեշտությամբ չզիջելու և կյանքում կարևոր դասեր սովորելու համար, և մեր մեջ ասած, լավ է, որ այդ ամենը հենց պապիկի հետ է եղել։

Ճիշտ է ֆիլմը ծիծաղելի է, բայց շատ էմոցիոնալ պահեր կան, որտեղ պապիկի ու տղա թոռան հարաբերությունները ներկայացրել են այլ տեսանկյունից, թվում է քանի տարի ճանաչում են իրար, բայց միասին ապրելով սկսում են նորովի բացահայտել:

Այս ֆիլմը կարող եք ընտանիքով նայել, հրաշալի հնարավորություն է տան մեծերին փոքր ինչ այլ տեսանկյունից նայելու, նրանց հետ անցկացրած ժամանակը արդյունավետ օգտագործելու ու ևս մեկ անգամ գնահատելու այն ինչ ունենք այս կյանքում։

Ես Մարիամն եմ, կինոքննադատ չեմ, պարզապես սիրում եմ ֆիլմեր դիտել և տպավորությոններովս ու մտքերովս կիսվել մարդկանց հետ։ Ես խոսում եմ քիչ ու կցկտուր, որպեսզի տեղ թողնեմ, որ կարողանաս նայել այն ֆիլմերը, որոնց մասին մենք ամեն շաբաթ մոտ 5 րոպե զրուցելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button