Խոշոր պլան

«Խոշոր պլան». Նվիրի՛ր կարդալու րոպեներ

«ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը սկսել է «Նվիրի՛ր կարդալու րոպեներ» նախագիծը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ ինքնակրթվել, զարգանալ, մասնակցել ոչ ֆորմալ կրթական միջոցառումների: Ծրագիրը սկսվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ անապահով ընտանիքներում հաշվառված է թվով 5,634 աշակերտ։

Հանդիպում Լոռու մարզի սոցիալական աշխատողների հետ

Շահառու երեխաները դոնոր-ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ կստանան 6,000 րոպե պարունակող նվեր քարտ, որով մեկ տարվա ընթացքում անվճար կօգտվեն ԼՈՖԹ կենտրոնի բոլոր միջոցառումներից: Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ և ԱՍՀ նախարարությունների հետ համատեղ:

Հուշագրի կնքում ԿԳՄՍ և ԱՍՀ նախարարությունների հետ

«Նվիրի՛ր կարդալու րոպեներ» նախագծի մասին զրուցել ենք ԼՈՖԹ կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button