Խոշոր պլան

«Խոշոր պլան». Կյանքը սահմանին

Հնարավորություն տալ սահմանամերձ համայքների ակտիվ, խելացի երիտասարդներին զարգացնել իրենց բնակավայրը. վերջերս հիմնադրված «Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպության նպատակն է: ՀԿ-ն հիմնելու գաղափարը Արսինե Սահակյանինն է, որը  44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Էդգար Մարգարյանին: Վերջինիս երազանքն է եղել պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո գնալ և իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելո սահմանամերձ գյուղում։ Որդու կիսատ մնացած երազանքը այժմ մայրն է իրականացնում. նա հիմնել է նաև «Էդգարի տուն» հյուրատունը:

«Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպությունը Սիսիանի ակտիվ երիտասարդներին պատրաստվում է ներգրավել տարբեր ծրագրերում, կիրառել ոչ ֆորմալ կրթական գործիքներ, նրանց ոգևորել և ապրեցնել սահմանամերձ համայքները:

Թեմայի մասին զրուցել ենք «Կյանքը Սահմանին» երիտասարդական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Ենոքյանի և հիմնադիր անդամ Արսինե Սահակյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button