ՌադիոԹատրON

ԹատրON | «Գանգստեր Մաք»

1967 թվականին Երևանում ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ բացվեց հայկական թատերական ընկերության թատրոն-ստուդիան, իսկ երկու տարի անց պաշտոնապես բացվեց Դրամատիկական թատրոնը՝ «Անուշ» ներկայացմամբ։ Շատերն են ասում՝ 70-ական թվականներին բոլորը դրամատիկական թատրոն էին գնում, այնտեղ ներկայացումներն առօրեական, համարձակ, նույնիսկ, հանդուգն էին։ Թատրոնն իր դիմագիծը չի փոխել, ընդհակառակը, ավելի համարձակ ու էքսպերիմենտալ է դարձել։ Տարիներ առաջ բեմադրված «Գանգստեր մաք» կատակերգությունը մինչև այսօր քննարկվում է։

«Գանգստեր Մաք» ներկայացում

Դրամատուրգ Ռոբին Հաուդնի պիեսը պատմում է գանգստեր Մաքի մասին, ով սիրում է իր ակումբի մերկապարուհիներից մեկին, վերջինս էլ մեկ այլ տղամարդու, ու որպեսզի Մաքը չիմանա իրենց հարաբերությունների մասին սկսում է ստել, ու այսպես սկսվում է ամբողջ պատմությունը։
Թվում է՝ հոլիվուդյան պարզամիտ ֆիլմի սցենար է, բայց Գրիգոր Խաչատրյանը որոշեց բեմադրել այս գործը։

Էմմա Մանուկյան

Դե ինչ, այսօր կխոսեմ Դրամատիկական թատրոնի և «Գանգստեր Մաք» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ արեց, ովքեր են դերակատարները, արդյոք հեշտ էր դերասաններին փոլ դենս պարելը և ոչ միայն։

«Գանգստեր Մաք» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button