ՌադիոԹատրON

ԹատրON | «Բոհեմ». Գյումրու «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոն

Մենք սիրում ենք լսել ոգեշնչող պատմություններ, հիանալ հաջողակ մարդկանցով, անգամ փորձում ենք նմանվել նրանց` հաճախ չգիտակցելով՝ գեղեցիկ ու կատարյալ թվացող կյանքի հետևում տառապանք ու շատ արցունք կա։ Էդիթ Պիաֆ, Կոկո Շանել, Մարինա Ցվետաևա, Ֆրիդա Կալո. կանայք ովքեր գրավեցին աշխարհն ու երջանակցրին շատերին, բայց այդպես էլ չգտան իրենց երջանկությունը։  

Ամիսներ շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում խաղում են «Բոհեմ» ներկայացումը` պատմելով բոհեմական կյանքով ապրող կանանց չստացված կյանքի, հիասթափությունների, չիրականացած երազանքների ու ցավի մասին։ 

«Բոհեմ» ներկայացում

Տարբեր երկրներում ապրած, տարբեր ճակատագրեր ունեցող այս կանանց միավորում է մեկ բան՝ նրանք ստեղծագործել են, որովհետև ցավը հաղթահարելու այլ տարբերակ չեն ունեցել։ Նրանց բոհեմական կյանքի հակառակն կողմն է ցույց տալիս երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը։ 

Դիանա Մացոյան
Ջեմմա Ադամյան

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բոհեմ» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու որոշեց խոսել ու պատմել այս կանանց մասին, ովքեր են մարմնավորում նրանց, ինչով է առանձնահատուկ այս ներկայացումը և ոչ միայն։ 

Նառա Սանթոյան 
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button