ԹատրON

ԹատրON | Շուշիի շրջիկ թատրոն

Թատրոն կարելի է ստեղծել ամենուր և դրա համար շատ բան հարկավոր չէ։ Շուշիից Երևան տեղափոխված թատերախումբը շարունակում է ստեղծագործել։ Թատրոն անիվների վրա. այսպես են անվանել իրենց թատրոնը` հուսալով, որ այդ անիվները մի օր կտանեն Շուշի։

Իսկ հիմա նրանք շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ ու ներկայացնում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» բալլադի հիման վրա բեմադրած ստվերների ներկայացումը։ Օրեր առաջ թատերախումբը մասնակցել է «Ստվերախաղք» ստվերների թատրոններ ազգային փառատոնին` արժանանալով լավագույն ներկայացում մրցանակին։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Շուշիի թատերախմբի և ստվերների թատրոնի մասին։ Կպատմեմ նոր ներկայացման, «Ստվերախաղք» փառատոնին մասնակցելու ու լավագույն ներկայացում անվանակարգում հաղթելու մասին և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button