ՌադիոԹատրON

ԹատրON | Թատերայնացված ընթերցանություն

Երբևէ մտածե՞ լ եք, որ դերասանին բեմում կտեսնեք տեքստ կարդալիս։ Ասեմ ավելին՝ ոչ թե պիեսը կարդալիս, այլ՝ ռեմարկները։ Տարօրինակ է չէ՞ թվում, բայց էքսպերիմենտները թատերական աշխարհում անպակաս են։

Ալլա Սահակյանը՝ «Ռեմարկներ» պիեսում

Իսկ ի՞նչ է թատերայնացված ընթերցանությունը։ Դա ինքնատիպ ներկայացում է, որտեղ չկան դեկորացիաներ, երաժշտական և լուսային ձևավորում, միզանսցեն։ Կա միայն դերասանը, տեքստը և ձեր երևակայությունը։

Գագիկ Մադոյանը՝ «Ռեմարկներ» պիեսում

Դուք ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչպես կբեմադրեիք, ինչպես կմեկնաբանեիք կերպարը և նրա արարքները: Մի խոսքով, դուք ինքներդ՝ ձեր մտքում, հնարավորություն ենք ունենում բեմադրելու։

Թատերայնացված ընթերցանությունն ամբողջ աշխարհում արագորեն զարգանում է և ամեն անգամ նոր  ու հետաքրքիր բացահայտումներ անում։

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ թատերայնացված ընթերցանության մասին։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է բեմադրվում։ Արդյոք խաղու՞մ են դերասանները բեմում, թե՞ միայն տեքստ են կարդում, ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում նման ձևաչափը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button