Խոշոր պլան

«Խոշոր պլան». Հարթակ նորարար երիտասարդների համար

Նորարար գաղափարներն իրականություն դարձնել օգնում է Հայ գործարարների ասոցիացիան, որն այս տարի 4 միջոցառմամբ կփորձի բացահայտել երիտասարդների ներուժը և նրանց ծրագրերի համար ֆինանսավորում ապահովել։

Հունիսի 11-ին Buissup Conference-ը անցկացվեց արդեն 2-րդ անգամ՝ «Բիզնես. հաջորդ կայարան» խորագրով։ Բանախոսները երիտասարդներին ներկայացրին բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, տվյալների գիտությունը, կիբերանվտանգությունը և ոչ միայն:

«Բիզնես. հաջորդ կայարան». Buissup Conference

Հուլիսի 9-10-ին Buissup-ը կանցկացնի իր առաջին Hackathon-ը` Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ: Միջոցառման 35 ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը:

Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum-ը, որը մեկշաբաթյա ինտեսիվ բիզնես դասընթաց է ստարտափների և կայացած ընկերությունների համար. ավարտին լավագույն նախագծերը ներդրումներ կներգրավեն։

Եւ գլխավորը միջոցառումը սեպտեմբերի 21-ին՝ Armenian Business Forum-ը, որի հիմնական նպատակն է ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջև և ամրապնդել երկրում նորարարական ձեռներեցության ոգին։

Մեր տաղավարում են Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը և ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Համլետ Ասատրյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button