Խոշոր պլան

Խոշոր պլան․ «Հզոր Միտք»-ը շարունակում է հզորացնել մարզերի երիտասարդներին


5–րդ տարին անընդմեջ «Հզոր Միտք» ՀԿ-ն իրականացնում է «Հզոր համայնք» խորագրով միջոցառումը, որի նպատակն է մարզերի երիտասարդների շրջանում կյանքի կոչել նոր գաղափարներ ու ծրագրեր, միմյանց միջև հաստատել նոր ծանոթություններ, կապեր ստեղծել տարբեր ոլորտներում հաջողության հասած անձանց հետ: Այս անգամ «Հզոր Համայնք» խորագրով միջոցառումը Երևանում մեկ հարկի տակ է համախմբում շուրջ 600 պատանիների Հայաստանի մարզերից ու Ջավախքից, որոնց միանալու են նաև գործարարներ ու տարբեր ոլորտներում հաջողած մասնագետներ։ Միջոցառմանը կարող են մասնակցել Հզոր Մտքի, Ուսանողի Տան 14-22 տարեկան անդամները,նրանց թիմակիցները և նրանք, ովքեր կապված են հզոր ցանցի հետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button