Իմ օրինակը

Ջորջիկ Պարսեմյանի օրինակը

Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները  ողջունել են նրա որոշումը, քանի որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայկական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։ Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող հայկական SAFE You հավելվածում փրոջեքտ մենեջմնթով է զբաղվում։

Լուսանկարը՝ Ջորջիկի ֆեյսբուքյան էջից

Ջորջիկը պատմում է, որ մանկուց ցանկացել է երաժշտական խումբ ունենալ, հաճախել է կիթառի դասերի։ Կանադայում երաժիշտ ընկերների հետ խումբ էին կազմել։ Երբ եկավ Հայաստան որոշեց այդ երազանքն այստեղ շարունակել։ ֆեյսբուքում գրեց, որ փնտրում է թմբկահար, բաս կիթառահար, որոշ ժամանակ անց խումբը հավաքվեց։ Հիմա արդեն Yocto & Yotta անվամբ հանդես են գալիս երևանյան փաբերում։

Yocto & Yotta

Հայկական միջավայրին Ջորջիկը հարմարվել է, հաճախ է Երևանից դուրս ժամանակ անցկացնում, սիրով քայլարշավների մասնակցում, ծանոթանում հայրենի բնության գողտրիկ անկյուններին։ Սիրում զբոսնել նաև Երևանում, հատկապես Պուշկին փողոցն է գրավում։ 
11 ամիս Հայաստանում անցկացնելուց հետո մի քանի օրից Ջորջիկը կմեկնի Մոնրերալ։ Ասում է՝ այստեղ մասնագիտական կարևոր փորձաշրջան է անցել և կուտակած գիտելիքներն իր համար մեծ հեռանկարների սկիզբ կդառնան Կանադայում, բայց որոշել է` մի նոր նախագծով հետ կվերադառնա Հայաստան։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button