Իմ օրինակը

Արեն Ալավերդյանի օրինակը

Հասարակությունը որոշ չափով պետք է հասկանա ժեստերի լեզուն, որ հարկ եղած դեպքում կարողանա հաղորդակցվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ,–ասում է 24–ամյա Արեն Ալավերդյանը և հավելում՝ այդ էր պատճառը, որ տարիներ առաջ որոշեց ժեստերի լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել։
Արենը ծնվել է Վանաձորում, բայց ընտանիքի հետ ապրում է Երևանում։ Սովորել է Մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետում, հետո որոշել ուսումը շարունակել Հատուկ և Ներառական կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժության բաժնի մագիստրատուրայում։ Աշխատում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։

Շաբաթը մեկ հանդիպում էին այգում կամ համասլարանում, բայց հիմա դասերն առցանց են 

Ժեստերի լեզվի անվճար դասընթանցին մասնակցել ցանկացողները շատ են, ուսանողները թե´ մանկավարժական համալսարանից են, թե´ այլ:
Կատարած աշխատանքի մասին դրական արձագանքներ հաճախ է լսում, ասում է՝ դրանք շատ են ուրախացնում, բայց առավել ոգևորվում է, երբ իմանում է` ուսանողները կարողացել են կիրառել իրենց սովորածը։ Այսինքն իր ջանքերն արդյունք են տալիս, երիտասարդները կարողանում են սերտել լեզուն։

Արենն ասում է՝ դեռ հեռու ենք ներառական հասրակություն լինելուց, ցավոք քաղաքում շատ հարմարանքներ միայն ձևական բնույթ են կրում, ինչպես օրինակ սխալ կառուցված թեքահարթակները, կամ ավտոբուսների մեջ անհարմար են տեղադրված կանգառ ազդանշող կոճակները։

Արենը հիմա նաև իր ինստագրամի էջն է փորձում այդ գործին ծառայեցնել, փոքրիկ հոլովակներով ժեստերի լեզվին է ծանոթացնում։ Ասում է՝ յուրաքանչյուր վիդեոյում 3–4 բառ է սովորեցնում, որ մարդիկ հեշտությաբ հիշեն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button