Այսօրը

Այսօր | Պետական խորհրդանիշների օր

2010 թվականից ի վեր հունիսի 15-ը հռչակվել է որպես ՀՀ պետական խորհրդանիշների օր:

ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և ազգային օրհներգը:

Դրոշը սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշի կրկնությունն է:

Պարսկաստանի և Օսմանյան Կայսրության միջև Հայաստանի բաժանումից հետո, որոշ ժամանակ Հայկական դրոշ ստեղծելու գաղափարը դադարեց գոյություն ունենալ։

Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի թաղման արարողությանը մասնակցելու համար, 1885 թվականին Փարիզի հայկական ուսանողական համաժողովի խնդրանքով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ և հայտնի բանասեր Ղևոնդ Ալիշանը Հայաստանի համար նոր դրոշ ստեղծեց։ Ալիշանի առաջին էսքիզը շատ նման էր նորօրյա Հայկական դրոշին: Այն հորիզոնական եռագույն էր։ Այնուամենայիվ, այն ավելի նման էր Բուլղարիայի ներկայիս դրոշի հակառակ շրջված տարբերակին։ Առաջին կարմիր ժապավենը խորհրդանշում էր Զատիկի առաջին Կիրակին, հաջորդող կանաչ ժապավենը՝ Զատիկի Կանաչ կիրակին, և, կամայականորեն ընտրված սպիտակը լրացնում էր այս համադրությունը։ Ալիշանը Ֆրանսիայում ևս մեկ դրոշի էսքիզ է արել, որը ներկայումս հայտնի է որպես «Հայկական Ազգայնական դրոշ»։

Անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանի առաջին հանրապետությունը ընդունեց ներկայիս հայկական եռագույնը։ Սիմոն Վրացյանը վկայել է, որ դրոշի ձևի և գույնի շուրջ եղել են բավականին երկար քննարկումներ. նկատի են առնվել հայոց պատմական դրոշները, և, ի վերջո, որոշվել է ընդունել հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի գույները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո:

Ներկայիս դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, ծիրանագույն, և գույներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:

Կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատև պայքարը։ Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Հայաստանի զինանշանի մասին օրենքը ևս ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնում ՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և հայկական չորս թագավորական տոհմերի՝  Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների  զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմերում պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության և արիության ուժը։ Վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Պատկերված առյուծն ու արծիվը շատ ագրեսիվ են թվում. և դա բնական է. թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ: «Զինանշանի գազաններն» արդեն երրորդ տասնամյակն է՝ պահակ են կանգնած հայկական պետականությանը:

Հայաստանի ազգային օրհներգը` «Մեր հայրենիքը», ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին: Խոսքերը գրվել են Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հիման վրա։ Երաժշտությունը գրել է Բարսեղ Կանաչյանը 20-րդ դարի սկզբին։

ՀՀ օրհներգը սովորական երգ չէ, այն անցել է փառավոր ու հերոսական ճանապարհ և որպես օրհներգ օծվել ու, միևնույն ժամանակ, օրհնել է մեզ: Այն ընդունվել է ժողովրդի կողմից ինքնաբուխ ու սրտանց: Նրան չի քվեարկել որևէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը՝  իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր հաղթելով: Որևէ մեկը չէր հրահանգել 1918թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շենքի առաջ հավաքված մարդկանց ու նվագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետև թե Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թե Սարդարապատում մարտնչած արևելահայ ռազմիկը այս երգի հնչյունների տակ էին կերտել ազատ Հայաստան, կռվել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի»:

Այսպիսով, յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշները, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության, նաև պետական խորհրդանիշների հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը պետականության հանդեպ:

Ասպրամ Համբարձումյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button