Ստարտափ Հայաստան

«UHI» հայկական արտադրության զարդերը կարճ ժամանակահատվածում գրավել են շուկան․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հարությունյան Նարինեն ու Շահինյան Արմենն ամուսիններ են։ ՈՒսանողական տարիներից սերը նրանց ուղեկից եղավ, որոշեցին ընտանիք կազմել, երևի թե երկուսն էլ գիտեին, որ բացի լավ ամուսիններ լինելուց հետագայում կարող են նաև լավ բիզնես գործընկերներ դառնալ։ Արմենն ասում է՝ երկուսիս գենն էլ աշխատավոր է։ 17-18 տարեկանում երկուսն էլ աշխատել են ու միասին՝ ֆրիլանս, զարդերի դիզայնով էին զբաղվում։ Այսօր արդեն Արմենն ու Նարինեն Հայաստանում զարդերի բիզնեսով են զբաղվում։

Ռուս ուկրաինական պատերզամն «առիթ» դարձավ, որ Արմենը վերջնական որոշի՝ Հայաստանում զարդերի բիզնես եմ սկսելու։ Այնպես էր ստացվել, որ պատվեր ունեին Ռուսատանից, դեպքերն այնպես զարգացան, որ չստացվեց համագործակցությունը։

Նարինեի և Արմենի օրվա մեծ մասն անցնում է արտադրամասում։ Այնտեղ են բոլոր զարդերը, ձուլակտորները, գործիքները, այնտեղ են նաև Արմենի աշակերտները։ Մի օր Արմենը որոշում է, որ պետք է ոսկերչությունն ու արծաթագործությունն այնպես ներկայացնի մարդկանց, որ սիրեն մասնագիտությունը, որ երիտասարդները չհոգնեն սովորելուց։

Արմենը հպարտությամբ է պատմում, որ կինը կարողացել է հաջողել՝ իր անկեղծության, հնարամտության ու անընդհատ զարգացող մտքերի ու գաղափարների շնորհիվ։

«UHI» միանգամից է սիրվել։ Սա աշխատասիրության ու սիրո արդյունքն է։ Ամուսինները հաճելիորեն զարմացել են, որ նոր սկսած բիզնեսը Հայաստանում կարող է այդքան հաջողություն ունենալ ու սիրվել։

Արմենն ու Նարինեն վստահ են, որ սա իրենց կայացրած ամենալավ որոշումներից մեկն է եղել։ Երկուսն էլ բաց են խենթ, հետաքրքիր ու համարձակ գաղափարների համար։ Վերջիվերջո ընտանեկան բիզնես է, եթե ընտանիքում կա սեր, բիզնեսը պարապես դատապարտված է հաջողելու, այնպես որ, հանգիստ կարող եք համագործակցեք նրանց հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button