Իմ օրինակը

Գայանե Աղաբալյանի օրինակը

«Արևոտ խոհարարը» մանկական գիրքը Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատող դաունի համախտանիշով տղայի՝ Հովհաննես Մարգարյանի մասին։ Գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանի խոսքով՝ պատմությունը գրել է, երբ սովորում էր Ամերիկյան համալասրանի անգլերեն և հաղորդակցություն բաժին 4–րդ կուրսում և պետք էր «Մանկական գրականություն» առարկայի համար վերջին աշխատանքը ներկայացնել։ Այն ժամանակ, երբ գիրք էր գրում, ուներ միայն սրճարանում արված մեկ լուսանկար։ Գայանեն մտածում էր, որ առավել մանրամասն ներկայացնելու համար կգնա Գյումրի, կզրուցի Հովհաննեսի և մայրիկի հետ, բայց համավարակը խոչընդոտեց և նույնսիկ առանց թույլտվության այդ պատմությունը ներկայացրեց համալսարանում։

Հովհաննեսն ու Գայանեն

Թեև ներառականության թեման միշտ է հետաքրքրել, բայց եթե չլիներ Հովհաննեսի պատմությունը գուցե չգրեր այդ մասին։ Գայանեն ոգեշնչվում է  անձնական պատմություններից և մտածում՝ գուցե իր պես էլի մարդիկ կան, հատկապես երեխաներ, որոնք կարդալով Հովհաննեսի մասին կհասկանան նրա խնդիրները, այն դժվարությունները, որոնց միջով ստիպված է եղել անցել։

Գրքի մասին դրական արձագանքներ շատ է լսում, ասում է՝ բոլորն են սիրել Հովհաննեսին, նույնիկ ցանկացել ծանոթանալ նրա հետ։ Երեխաներից մեկն էլ այնքան է տպավորվել, որ իր թութակին Արևոտ է անվանել։
Այն տպագրելու նպատակով առցանց դրամահավաք է կազմակերպել և մեկ օրվա ընթացքում հավաքվել անհրաժեշտ գումարը։ «Արևոտ խոհարարի» շնորհանդեսը տեղի է ունեցել 2021թ. սեպտեմբերին Գյուրիում, դեկտեմբերին՝ Երևանում։  Հաստ կազմով, 16 էջանոց հետաքրքիր նկարազարդումներով գիրքը վաճառվում է գրախանութներում։

Լուսանակրը՝ Գայանեի ֆեյսբուքյան էջից

Գայանեն մտադիր է շարունակել ստեղծագործել ներառականության թեմայով։ Կարծում է՝ գրականությունը ևս կարող է կոտրել այն անջրպետը, որը  մարդիկ ստեղծել են միմյանց միջև։
«Արևոտ խորհարարը» Գայանեի առաջին աշխատանքը չէ, աշնանը լույս կտեսնի «Զարմանահրաշ հայ կանայք» գիրքը, որի հիմքում կարծրատիպեր կորտրող 30-ից ավելի հայ կանանց իրական պատմություններ են։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button