Ստարտափ Հայաստան

Մեր «մրցակիցների» խաղերից գրեթե բոլորն ունենք ու միշտ սիրով ենք խաղում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ավետիք Եփրեմյանը 21-րդ դարի մարդ է բառի բուն իմաստով։ Այդպես համարում ենք ոչ թե նրա համար, որ այս ժամանակաշրջանում է ապրում, այլ նրա, որ գուցե անկախ իր կամքից ներգրավվել է աշխարհում մի մեծ փոփոխության գործընթացում։

Դեռ 2021 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ռեկորդային թվով ամերիկացիներ (մոտ 20 միլիոն) դուրս են գալիս իրենց աշխատանքներից։ Պատճառն առաջին հայացքից պանդեմիան էր։ Դրա ազդեցությունը մարդկանց վրա ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգեբանական։ Այդ ընթացքում շատերը կորցրին իրենց աշխատանքը, որը դրդեց նոր բիզնեսների ստեղծմանը, մարդիկ սկսեցին  իրենց ձեռքով պատրաստածը վաճառել, այսպես ասած դարձան իրենք իրենց գլխի տերը։ Շատերն էլ պարզապես նոր բիզնես սկսեցին՝ մի տեղից գնեցին, մյուս տեղում վաճառեցին։

Սա Ամերիկայի միացյալ նահանգների մասին։

Հայաստանում նման ստատիստիկա չունենք, որ թվերով խոսենք, բայց ունենք այնպիսի պատմություններ, որոնք փաստում են՝ հիմանական աշխատանքից դուր գալն ու նոր բիզնես սկսելու տենդենցը հասել է նաև Հայաստան։

Ավետիքը հենց այդ մարդկանցից մեկն է։

Ստեղծել հայկական խաղեր, որոնք կրկնօրինակը չեն համաշխարհային սեղանի խաղերի, հեշտ չէ, բայց Ավետիքն ու Սիրանուշ Բադալյանը (Ավետիքի կնոջ քույրը) կարողացել են միավորվել։ Միասին են բիզնեսն աշխատեցնում։ Սիրանուշը դիզայներն է։ Նրա թեթև ձեռքով է գծվում, գծագրվում ու պատկերվում խաղերի արտաքին տեսքը։

Խաղերի ստեղծումը հաճախ հանպատրաստի է լինում, բայց դա չի նշանակում, որ դրանք հենց այդպես ստեղծվում են և դուրս գալիս շուկա։ Հոգեբան, մանկավարժ լեզվաբան մարդիկ ուսումնասիրում են խաղերը, հարկ եղած դեպքում նաև փոփոխություններ առաջարկում, որովհետև երեխաների համար ստեղծված խաղերի հարցում պետք է գերուշադիր լինել․ դրանք ոչ միայն ժամանցային են, այլև կրթական։

Հայկական արտադրության խաղեր այսօր արդեն կարելի է գտնել յուրաքանչյուր խաղալիքի խանութից; Դրանք բազմազան են, արտադրողները տարբեր են և որքան փոխվում են ժամանակներն, այդքան դժվարանում է շուկայում «տեղը պինդ ամրապնդելը», բայց Ավետիքի համար հենց սկզբից է հեշտ եղել․ խաղալիքի խանութ ունենալն ու այդ ոլորտից գլուխ հանելը օգնել է։ Խաղերը լավ վաճառվում են նաև օն լայն հարթակում։ Հետաքրիր փաստն այն է, որ վաճառքներ ավելի շատ անում են ֆեյսբուքով, մինչդեռ բեզնեսի առաջխաղացման ու վաճառքների համար հարմար և արդյունավետ տարբեակը ինստագրամն է։

Յուրաքանչյուր խաղի համար ծախսվում է մոտ 3000 դոլար։ Սա մեծերի խաղերի համար։ Ավետիքն ասում է՝ սա այն ոլորտն է, որտեղ ներդրումները պարտադիր են, չես կարող անորակ հումքից խաղեր առաջարկել մարդկանց ու սպասել, որ հաջողելու ես սկսածդ գործում։

Ավետիքը խաղերը ստեղծելուց հետո պարտադիր խաղում է իր երեխայի հետ։ Դա օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչում ենք թերացել, ինչը կարելի է փոխել։

Ցուցադրել ավելի
Back to top button