Ստարտափ Հայաստան

Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար Ardook-ը կայուն եկամտի աղբյուր է դարձել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Շողեր Աթանեսյանը շատ վաղուց մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի։ Հաճախ շփում ունեցել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։ Լրագրողական աչքից էլ հեռու չեն մնացել այն խնդիրները, որոնք այսօր ունեն մայրերը։ Ճիշտ է պատահական է ստացվում սոցիալական ձեռնարկատիրության միտքն ու «Արդուկի» ծնունդը, բայց Շողերը որոշում է հենց այդպես որոշ խնդիրների լուծում տալ։

Քրիստինե Առաքելյանը աշխատանքի մեջ Շողերի փրկությունն է։ Նա առաջին մայրիկն էր, ում Շողերն առաջարկեց միանալ նախաձեռնությանը։ Քրիստինեն բացի հիմանական աշխատանքն իրականացնելուց նաև գրանցնումներն է կատարում։ Այնպես են անում, որ պատվերները հասնեն բոլոր մայրերին։ Հագուստները արդուկվում են, պատրաստվում և ուղարկվում հաճախորդի տուն։ Այս ընթացքում որևէ բողոք չի եղել, ասում է Քրիստինեն, մայրիկներն այնպիսի հոգատարությամբ և ուշադրությամբ են աշխատում, որ բարձր են պահում «ARDOOK»անունը։

Արդուկի իրականացումը բազմաթիվ խնդիրներ լուծելով է հաջողվել։ Շողերը պատմում է դրանց մասին և հպարտությամբ ասում, որ ամեն բան անցյալում է, իսկ եկող մարտահրավերների համար արդեն պատրաստ է, ավելի ճիշտ պատրաստ են՝ ինքն ու թիմի անդամ մայրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button