Ստարտափ Հայաստան

Թաղիքից պատրաստված հագուստները փափուկ են և հարմար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լուսինե Ազնաուրյանի բիզնեսում բոլոր իրերն են յուրատեսակ։ Որքան էլ հեղինակը ցանկանաս, մեկ է տարբեր է ստացվելու։ Այդպիսի արվեստի ճյուղ է թաղիքագործությունը, որի շնորհիվ Լուսինեն կյանքում նոր հետաքրքրություն գտավ ու ինչպես իր աշխատանքներն են վառ ու տաք գույներով, այդպես դարձավ նաև իր կյանքը։

Լուսինեն փոքրուց էր հետարքրքված ձեռագործ աշխատանքներով։ Տիկնիկների հագուստներն ինքն էր կարում՝ հելունով և շուղերով։ Այդ ժամանակ ինչ ասես փորձել է, բայց թաղիքագործության մասին չէր լսել, որովհետև հայտնի չի եղել, մոռացված արհեստ էր, որը տարիներ անց Հայաստանում նաև Լուսինեի «թեթև ձեռքով» դարձավ կիրառական արվեստ։

Լուսինեի բիզնեսը արտերկրում ծնվեց։ Այդ ժամանակ դեռ սովորելու փուլում էր, բայց կարողանում էր թաղիքից պատրաստած զարդերը վաճառել, հետո վերադարձավ Հայաստան ու այստեղ ամեն ինչ նորից սկսեց։ Հաճախ մարդիկ լսելով, որ հագուստը բրդի թելից է, խուսափում են կրել, բայց թաղիքից պատրաստված թե ամառային, թե ձմեռային հագուստը անչափ փափուկ է և հարմարավետ, ձմռանը տաք է պահում, ամռանը՝ հով։

Թաղիքագործությունը հեշտ արվեստ չէ։ Լուսինեն պատմում է, որ շատ են եղել աշակերտներ, որ մի քանի այցից հետո այլևս չեն եկել, չեն դիմացել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button