IT շաբաթ

IT շաբաթ․ «Ձեզնից մեկը» օգնում է աուտիզմով երեխաներին

18-ամյա Թերեզա Թումանյանը սովորում է Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտով հետաքրքվում է դեռ 6–րդ դասարանից. առաջին քայլերն արել է դպրոցին կից ռոբոտաշինության խմբակում, հետո Արմաթ ինժեներական լաբորատորիա է հաճախել, Աշտարակի Ստարտափ ակումբ, մասնակցել մի շարք մրցույթների և իր ներկայացրած նախագծերով հաղթել:
Թերեզան մասնակցել է 2017–18թթ․ Հայաստանում անցկացված «Technovation Challenge» մրցույթին, որը տեխնոլոգիական ձեռներցության ամենամեծ միջոցառումն է աղջիկների համար և նպատակ ունի խթանել կանանց և աղջիկների մասնակցությունը ձեռներեցության և նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանյան մրցույթին «Ապահով համացանց» ստարտափն են ներկայացրել թիմի 5 աղջիկներով և հաղթել։

Աուտիզմով երեխաների համար աղջիկների թիմը ստեղծել է «1ofU» Ձեզանից մեկը հավելվածը, որն օգնում է  աուտիզմով երեխաներին արտահայտել իրենց մտքերն ու ցանկությունները։

Լուսանկարը՝ Թերեզայի ֆեյսբուքյան էջից

Հաջորդը՝ 2019–2020թթ․ «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծած Bright ստարտափն էր, որը նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող հոգեբաններրի համար է:

Հայ– ֆրանսիական համալսարանում շուտով ծրագրավորման լեզուներ են անցելու, հետագայում փորձաշրջանի հնարավորություն կունենա Հայաստանում ու արտասահմանում։ Թերեզան դեռ չի որոշել, թե նեղ մասնագիտական, որ ուղղով կգնա, բայց մտածում է՝ կլինի ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև կզբաղվի ձեռներեցությամբ։  

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button