IT շաբաթ

IT շաբաթ․ Հայկական առաջին «ArmSat-1» արբանյակը պատրաստ է շահագործման

Անցած 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգավորման աշխատանքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց,որ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Հայաստանում կստեղծվի կառավարման կենտրոնը, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Այժմ կենտրոնի կառուցման աշխատանքներ են ընթանում, սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է ։

ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն վստահեցրեց, որ  հայկական արբանյակից ստացված տվյալները օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նկատառումներով մոնիտորինգ իրականացնելու համար։

Հիշեցնեմ, որ Հայաստանի առաջին արբանյակ «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թ․ մայիսի 25-ին՝ ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ «SpaceX» ընկերության տիեզերանավով:

Ցուցադրել ավելի
Back to top button