IT շաբաթ

IT շաբաթ․  Մեկնարկել է  Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը

Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ։ Plug and Play-ի մուտքը Հայաստանի տեխնոլոգիական միջավայր նպատակ ունի աջակցել տեղական ստարտափներին՝ միջազգային փորձի, գիտելիքի և կապերի միջոցով։ Ծրագրի ընթացքում Հայաստան  կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button