Ստարտափ Հայաստան

«Մեկ ձեռքով ծափ չես տա»․ Հայաստանում շոկոլադ են արտադրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայաստանը վերջին մի քանի տարվա մեջ հասցրեց ուժգին ցնցումների ենթարկվել, դա անհետևանք չէր մնալու, ուստի վիրավոր  երկրին պետք է արագ ոտքի հանել։ Անահիտի գլխում այս մտքերը անընդհատ խմորվել են, մի օր էլ հասկացել է, որ գործելու ճիշտ ժամանակն է, եթե ոչ հիմա, ապա հետո գուցե կամ ուշ լինի, կամ էլ չստացվի։ Անահիտ Բեյբությանը ձեռագործ շոկոլադներ է արտադրում Հայաստանում և վաճառում թե՛ այստեղ, թե՛ դրսում։

Անահիտի խոսքով, կողքից շոկոլադի պատրաստումը շատ հեշտ է երևում։ Մարդիկ մտածում են՝ կամ հալեցնում է եղածն ու ավելացնում իր ուզած համեմունքները, կամ էլ նորից պատրաստում ու լցնում համապատասխան ձևատուփերի մեջ, բայց իրականում դա այդքան էլ հեշտ գործ չէ, ասում է Անահիտն ու հավելում, որ անկախ աշխատանքի բարդությունից, ինքը սիրով է պատրաստում շոկոլադները, որովհետր եթե մի պահ անգամ դու սկսում ես անհավես աշխատել, դա երևում է շոկոլադի արտաքին տեսքից։

Մեկ ձեռքով ծափ չես տա, ասոււմ է Անահիտն ու ավելացնում, որ առանց ամուսնու օգնության ևխորհուրդների դժվար թե կարողանար հասնել այս ամենին, ինչպես նաև առանց իր թիմի, ովքեր սրտացավ են և նվիրված իրենց աշխատանքին։

Հայկական արտադրության շոկոլադե սալիկները նաև արտահանվում են։ Սա լավ առիթ է հայկականը ներկայացնելու ու Հայաստանի անունը  բարձր պահելու համար։ Ապագայի ծրագրերը շատ ավելի մասշտաբային են, քան միայն սեփական արտադրության զարգացումն ու հայտնի դարձնելը։ Գաղափարն ու նպատակը մեկն է՝ Հայաստանի անունը պետք է հայտնի դառնա ամբողջ աշխարհում, որպես կարող երկիր։

Ցուցադրել ավելի
Back to top button