IT շաբաթ

IT շաբաթ․ «Startup School Demo Day Winter 2021»

Օրեր առաջ ամփոփվեց «Startup School Demo Day Winter 2021–ը», որը նախաձեռնել էր Startup Armenia հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում Startup School–ի 13–16 տարեկան պատանիները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները և ժյուրիի քվեարկությամբ լավագույն 3 թիմերը ստացան 500–1500 դոլար մրցանակ։ Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց KitsKit ստարտափը, որի նպատակն է կանխել հեռուստացույց դիտող կամ համակարգչով խաղացող երեխաների տեսողության վատթարացումը։

2–րդ տեղը զբաղեցրեց Muvix ծրագիրը, որը հնարավորություն է տալիս առանձին կադրի կամ հատվածի միջոցով գտնել ամբողջական ֆիլմը։ Թիմի անդամ Արսեն  Բալասանյանն ասում է, որ իրենց ստեղծած ծրագիրը կօգնի մարդկանց խնայել ժամանակ։

Muvix-ի թիմը

SwapIt ստարտափն էլ 3–րդ տեղը զբաղեցրեց, թիմի անդամ Հռիփսիմե Յուզբաշյանի խոսքով՝ նման հարթակ ստեղծելով, մարդիկ կարող են փոխանակել չօգտագործվող իրերը։ Այս գաղափարը նաև բնապահպանական նպատակ ունի՝ քանի որ հին իրերին նոր կյանք են պարգևում։

SwapIt–ի թիմը

Նշեմ նաև, որ առաջին տեղը զբաղեցրած KidsKit ստարտափը կմասնակցի նաև հաջորդ Sevan Startup Summit-ին: Իսկ մրցույթի մյուս թիմերը հնարավորություն ստացան սովորել անիմացիա, 3D մոդելավորում և շարժական գրաֆիկա, մասնակցել «Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի» 2022թվականի ինկուբացիոն փուլին և այլն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button