IT շաբաթ

IT շաբաթ․ DigiCode ծրագրավորման մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Պատանիների ալգորիթմական մտածողությունը զարգացնելու, նրանց խաղ խաղացողից խաղ ստեղծողի վերածելու նպատակով արդեն 8–րդ տարին է, ինչ անցկավում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որին կարող են մասնակցել դպրոցականներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Հայտերը ընունվում են մինչև մարտի 25-ը: Մրցույթի ընթացքում ծրագրավորումը իրականացվելու է «Աղվես», «Կրիա» «Փայթըն» և  Particle, ESP32,  IDE, C+++ ծրագրերով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել scratch.mit.edu կայքում,  վերբեռնել ստեղծած աշխատանքը, նկարել  տեսանյութ տվյալ խաղի կամ նախագծի մասին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button