Երիտասարդ համալրում

Երիտասարդ համալրում․ Հեղափոխական «ոչ թավշյա» երգեր

Էլիզա Մխիթարյան

Բարդերի ակումբի հիմնադիր, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը պատմում է, որ բարդերին բողոքի ձայն և քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու համար հատուկ աշխարհագրական դիրք և ժամանակ հարկավոր չէ և բավական է, որ ձեռքի տակ լինի հարազատ ընկեր կիթառը։ Դեռ 2 տարի առաջ՝ հեղափոխության առաջին իսկ օրերից բարդերը հանդես էին գալիս համերգներով, թեև միշտ, նախքան հեղափոխությունը և մինչև այսօր, նրանք իրենց հեղափոխական երգերի միջոցով հայտնում են իրենց դիրքորոշումը։ Վերջիններիս երգերը թավշյա չեն, ինչպես նշում է Վախթանգը՝ հեղափոխությունը թավշյա լինել չի կարող, ավելին, հասարակությունը կդառնա արմատական փոփոխությունների կրողը, երբ դրանք կլինեն բեկումնալից և դուրս թավիշից։

Հեղինակ — կատարող Գագիկ Շիբոյանը Հայաստանի հանրային ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայից կատարում է իր եղբոր՝ լուսահոգի Սարգիս Շիբոյանի երգերը, որոնցից մեկը գրվել է հեղափոխությունից առաջ, մյուսը՝ հետո։

Հեղինակ — կատարող Վարդան Գալստյանը բիզնեսի զարգացման գծով տնօրեն է ստարտափ Արմենիա ընկերությունում։ Վերջինս կարծում է, որ հեղափոխությունից այսօր դժգոհել չի կարելի, որովհետև դա անընդհատ շարունակվող գործընթաց է։

Ցուցադրել ավելի
Back to top button