Երիտասարդ համալրում

Երիտասարդ համալրում. Ցմահ ռոքերի գիրքը

Ամիսներ առաջ Հանրային ռադիոն հայտարարություն էր տարածել, թե փնտրում է սկսնակ լրագրողների: Այնքան սկսնակ, որ կամ լրագրողական փորձ առհասարակ չունենան, կամ եթե ունենան էլ՝ որևէ լրատվամիջոցում մեկ տարուց ավել աշխատած չլինեն: Այս հաղորդումը աշխատանքի համար հայտարարված մրցույթի եզրափակից փուլն է: Ու այն ձայները, որ կլսեք հնչելու են առաջին անգամ:
Այսօրվա մեր թողարկումը շատ հանգիստ կարող էր կոչվել «Ցմահ ռոքերի գիրքը» որովհետև այսօր մենք միասին կդարձնենք Արտաշատը ռոքի համաշխարհային մայրաքաղաք, ապա կհայտնվենք ճաղերի հետևում ցմահ դատապարվածների հետ և վերջում կփորձենք հասկանալ, ի վերջո գրքի գողը գող է թե ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button