Արմաթ ճարտարագիտական աշխատանոցներն այս տարի կընդլայնեն իրենց սահմաններն ու համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ պատրաստվում են 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 այլ պետությունում։

Փետրվարին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ և այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, կլինեն նաև հանդիպումներ տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Մարտ ամսին էլ պատվիրակությունը կմեկնի Գլենդել՝ Արմաթ աշխատանոցի բացմանը մասնկացելու համար։



