IT շաբաթ

IT շաբաթ. «․հայ» դոմենը 5 տարեկան է

Մայրենի լեզվով առաջին դոմենը՝ «․հայ»-ը, արդեն 5 տարի է ինչ գործարկվել է վիրտուալ տիրույթում։ Դրա գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին, բայց միայն 2016թ. մայիսին է գրանցվել առաջին «.հայ» դոմենային անունը։ 2021-ի մայիսի տվյալներով՝ գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն: «.հայ»-ի հիմնական առավելությունը լատինատառ դոմենների նկատմամբ այն է, որ հնարավորություն է տալիս հայերեն բառերը հայատառ ներկայացնել՝ առանց դրանք աղավաղելու, բացի այդ, եթե ունեք հայատառ կայք, որոնողական համակարգերում այն հայտնվում է առաջին էջում։ Հայկական դոմենի 5 ամյակի առթիվ տարբեր միջոցառումներ են կանցկացվեն։ Նախատեսվում է «Կլոր սեղան» քննարկում, որի նպատակն է վեր հանել հայկական ինտերնետ տիրույթի խնդիրները, վերլուծել խոչընդոտները և ձևավորել ճանապարհային քարտեզ տիրույթի առաջխաղացման համար։ Կանցկացվի լավագույն «․հայ» կայքերի մրցույթ և այլն։  

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button