ՌադիոԹատրON
ԹատրON | Ամանորյա ներկայացումներ․ մեծահասակներ
Թատրոնի այս էպիզոդը նման չի լինելու նախորդներին։ Ինչպես ձեզ մոտ, այնպես էլ ինձ մոտ տոնական տրամադրություն է, և հենց դա է պատճառը, որ խոսելու եմ ոչ թե մեկ, այլ մի քանի ներկայացումների մասին։
Մի քանի օր է մնացել ամանորին ու գիտեմ, որ բոլորդ զբաղված եք ամանորյա գնումներով։ Երևի մտածում եք` ինչ նվիրել սիրելին, ընկերներին, ընտանիքի անդամներին։ Ես էլ էի երկար մտածում ու հետո մտածեցի՝ ինչու չնվիրել թատրոնի տոմս։ Ի վերջո, բոլորն են արժանի հայտնվել արվեստի կախարդական աշխարհում։
Դե ինչ, Երևանյան թատրոններն արդեն պատրաստել են իրենց ամանորյա ներկայացումները։ Ձեզ մնում է միայն ընտրել թատրոնը և գնել տոմս։ Բայց, որպեսզի այս խառը օրերին ընտրելու համար շատ ժամանակ չկորցնեք, առանձնացրել եմ այն ներկայացումները, որոնք նախատեսված են մեծահասակների համար։