IT շաբաթ
IT շաբաթ․ Ինչպես խուսափել թվային հանցագործություններից
Վերջին ամիսներին ֆիշինգային հարձակումների թիվը շատացել է։ 2022 թվի մարտին աշխարհում կատարվել է 384,291 հարձակում։ Թվային հանցագործները նոր սխեմաներ են մշակում, կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնց պահպանումը կօգնի պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից։