IT շաբաթ

IT շաբաթ․ Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները

Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ` անօդաչուներ, հակատանկային, տանկային համակարգեր, պաշտպանական սարքեր , բեռնափոխադրող հեռակառավարվող մեքենաներ և այլ սարքավորումներ էին ներկայացվել «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություն։ Անցած հաղորդման ընթացքում ձեզ պատմեցի հայկական մի քանի ընկերության մասին, ինչպես խոստացել էի, այս հաղորդման ընթացքում կշարունակեմ ներկայացնել ցուցահադնեսին մասնակցած ևս 2 ընկերության արտադրանք։
Տարբեր մարտական առաջադրանքներ կատարող անօդաչուներ էր ցուցադրել «Դավառո» ընկերությունը։ Հարավածային,հետախուզական ու հետախուզահարվածային, որոնցից շատերը օդում կարող են մնալ 7 ժամ։

Ընկերության «Տորք» վերգետնյա համակարգը նախատեսված է հառավար կրակ վարելու համար։ Այն ունի հակատանկային 2 հռթիռ, վերևի հատվածը կարելի է ձեվափոխվել ու պատգարակ տեղադրել վիրավոր զինվորի տեղափոխելու համար։ Այն հեռակառավարվող է, աշխատում է նաև ավտոմատ։

Տորք համակարգը

Հայաստանում 3D բժշկությունը զարգացնելու ուղղությամբ է աշխատում HYBRID լաբորատորիան։ Աշխատում են համակարգչային շերտագրության մոդելի հիմքի վրա և կարող են արտադրել գերճշգրիտ հաշվարկներով։ Լաբորատորիայի 3D մոդելավորող, բիոինժեները Բագրատ Բաղդասարյանը նշում է, որ 44–օրյա պատերազամի հետեվանքով կտրուկ ավելացել են որակյալ ու ժամանակակից իմպլանտների կարիք ունեցող զինվորները։ Հոսքն այնքան շատ էր, որ պետք էր այդ գործընթացը կազամակերպվեր Հայաստանում։ 40 զինվորի վերականողական բուժմանը նպաստող արտադրանք են տրամադրել, դրանց շնորհիվ նրանք կարողացել են վերադառնալ բնականոն կյանքին։

Նշեմ, որ «ArmHighTech 2022» 3-րդ ցուցահանդեսին ներկայացվել են մշակումները, որոնք կարող են բարձրացնել հայկական բանակի մարտունակությունը, և որոնց հանդեպ ՀՀ պաշտպանության նախարարության հետաքրքրված է։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button