Խոշոր պլան

«Խոշոր պլան»․ Միացի՛ր Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ակտիվ, նախաձեռնող և ստեղծագործ երիտասարդներին՝ դառնալու քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ։ Սա այն բաց և դինամիկ հարթակն է, որտեղ կարող ես բարձրաձայնել քեզ հուզող հարցերը, մասնակցել համայնքային որոշումների կայացմանն ու կյանքի կոչել նորարարական գաղափարներ։ Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և երիտասարդությանն ուղղված ծրագրային առաջարկը [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը՝ հուլիսի 31։

Թեմայի մասին զրուցում ենք Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Հարություն Առաքելյանի հետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button