Տեղեկատվական հոսքերի արագ աճը, սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործումը և կեղծ տեղեկատվության տարածումը ստիպում են մարդկանց լինել ավելի ուշադիր ու քննադատաբար վերաբերվել ստացվող տեղեկատվությանը։ Մեդիանախաձեռնությունների կենտրոնը կարևորում է երիտասարդների հետ աշխատանքը, նրանց տրամադրելով գործնական գիտելիքներ և գործիքներ՝ օգնում է անվտանգ ու պատասխանատու օգտագործել մեդիան:
«Ես եմ մեդիան» ճամբարը, կրթական ձեռնարկները և նման նախաձեռնությունները, անցկացվում են «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։ Այս ծրագրերը նպաստում են տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելուն, վստահելի ու պատասխանատու մեդիա միջավայրի ձևավորմանը։



