Մարիամ Պետրոսյանը չի վախենում երկար ճանապարհներից։ Ամիսներ շարունակ կարող է ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, ճանաչել տարբեր մշակույթներ և ստեղծել անմոռանալի հիշողություններ։

Թեև շատերը նախընտրում են ճամփորդել ընկերների կամ ընտանիքի հետ, բայց Մարիամը սիրում է միայնակ ճամփորդելը։ Նրա խոսքով՝ այդպես ավելի հեշտ է զգալ վայրի իրական մթնոլորտը, հետևել սեփական հետաքրքրություններին և տեսնել ու բացահայտել շատ ավելին։



