«Սևան Ստարտափ Սամմիթ» ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումն օրերս ամփոփել է արդյունքները։ 7-օրյա քննարկումներից, մենտորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս տարի սամմիթը նաեւ 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալող հարթակ էր։ միջոցառումները բարձրաձայնում էին թեմաներ, ինչպիսիք են ագրոտեխնոլոգիաների զարգացումը, էներգոխնայողությունը, կլիմայական փոփոխություններն ու կեսնաբազմազանությունը, ֆինթեք եւ վայնթեք ոլորտների բարելավումը։ Սամմիթի ընթացքում դասախոսություններով են հանդես եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենտորներ եւ ստարտափների հիմնադիրներ, ովքեր ստարտափերներին օգնում են ներդրողների համար լինել ներկայանալի, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք վերածել բիզնես պլանի։




