Խոշոր պլան

Խոշոր պլան․ «ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» ամառային դպրոց՝ Վարդապետի թանգարանում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկնարկում է «ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» ամառային դպրոց, որին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները։

Հուլիսի 7-12-ն անցկացվող դպրոցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Կոմիտասի գործունեությանը, ձեռք կբերեն գիտելիքներ ու հմտություններ երաժշտության ոլորտում, կառնչվեն արվեստի տարբեր ճյուղերին, կբացահայտեն նվագարանների գաղտնիքները և իհարկե ձեռք կբերեն նոր միջավայր ու ընկերներ։

«ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» ամառային դպրոցի ընդունելության և ծրագրի մանրամասների մասին զրուցել ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաշխատող Լիլիթ Հարությունյանի հետ։

Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի վկայական։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝ այցելելով հետևյալ հղումով։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button