Խոշոր պլան

«Խոշոր պլան». Հայկականը մերն է, ընտրենք հայկականը

Հետպատերազմյան շրջանում հայ արտադրողին սատարելը սպառողների համար դարձավ առաջնային։ Մեր երկրում ստեղծված ապրանքը և ծառայությունները առավել հայտնի դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը մոտ մեկ տարի առաջ սկսեց «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Made in Armenia տեղեկատվական հարթակը միավորում է հայ սպառողներին և գործարարներին՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության մասին անհրաժեշտ, հետաքրքիր տեղեկատվությունը։

Վերջերս «Made in Armenia» ծրագիրը սկսել է նաև հայկական արտադրանքը մատնանշող ցուցանակներ տեղադրել խանութներում, որոնց օգնությամբ տեղականը կտարբերվի ներկրվածից:

Նախաձեռնության շրջանակում տեղադրված ցուցանակ հագուստի սրահում
Նախաձեռնության շրջանակում տեղադրված ցուցանակ սուպերմարկետում

Հայ արտադրողների խնդիրներն ու հաջողությունները քննարկել ենք Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանի և «Միսմա» ընկերության հիմնադիր, տնօրեն Ծովինար Միսկարյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button