Խոշոր պլան

«Խոշոր պլան». Դեկտեմբերի 5-ը Կամավորների օրն է

ՄԱԿ-ը դեկտեմբերի 5-ը սահմանել է որպես Կամավորների միջազգային օր։ Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչքան ուժեղ ու համախմբված են երիտասարդները նաև թիկունքում։ Նրանց կամավորական բազմաթիվ նախաձեռնություններ օգնեցին պետությանը լուծել այդ պահի հրատապ խնդիրներ՝ առաջին օգնությունից մինչև անտուն մնացած մարդկանց գիշերակացի ապահովում։

Լուսանկարում «Հրապարակի կամավորները» նախաձեռնության երիտասարդներն են

Նմանատիպ ինքնաբուխ նախաձեռնություններն ու տարբեր գրասենյակներում կամավորական աշխատանքն այսուհետ առավել լուրջ ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների կարիերայի վրա, քանի որ ԱՍՀ նախարարությունը մշակել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրա ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները։ Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի և ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի հետ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button